Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Անինքնավստահ տղամարդիկ ատում են կանանց

Անինքնավստահ տղամարդիկ ատում են կանանց

Նոր ուսումնասիրությունները պարզել են, թե ինչու է հարկավոր խուսափել անինքնավստահ տղամարդկանցից: Պարզվում է, որ անինքնավստահ տղամարդիկ շատ հակասական են վերաբերվում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Ոսումնասիրություններին մասնակցել է ավելի քան 400 հետերոսեքսուալ տղամարդ: 

 

Ուսումնասիրողները հանգել են այն եզրակացության, որ անինքնավստահ տղամարդիկ, չնայած կարող են հոգու խորքում ռոմանտիկ լինել, հարաբերություններում ասպետությունը փոխարինում են թշնամությամբ, ընդ որում՝ ավելի նկատելի, քան ուրիշները: Փորձագետներն այսպիսի վարքագիծը բացատրում են նրանով, որ երբ կինը համապատասխանում է նրանց իդեալներին, ապա նրանք իրենց ասպետների պես են պահում, հակառակ դեպքում նրանք հակված են կնատյացության:

 

Եթե կինը թույլ է և օգնության կարիք ունի, ապա անինքնավստահ տղամարդն իրեն թագավոր է զգում: Իսկ եթե կինը ուժ է ցուցաբերում, դա տղամարդուն վանում է: Բոլորին է հայտնի, թե ինչքան կարևոր դեր է խաղում հարաբերություններում ինքնավստահությունը, սակայն այն պետք է երկկողմանի լինի: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ